Օնլայն

ԻՆՉՊԵՍ ԱՇԽԱՏԵԼ ՈՐՊԵՍ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ԹԱՐԳՄԱՆԻՉ

Խոսնակ(ներ)՝ Aghavni Keheyan

45000 AMD

Ներառված դասեր ՝ 2
Մակարդակ՝ բարձր
Շուտով

Դասընթացի մասին

Եթե արդեն ստացել եք թարգմանչի որակավորում և չգիտեք՝ ինչպես և որտեղից սկսել
🖇Անձնական փաստաթղթերի թարգմանության փորձ չունեք
🖇Չունեք փաստաթղթերի թարգմանության ձևանմուշները
🖇Վախենում եք վերցնել պատվերներ
🖇Ստանում եք պատվերներ և շատ հարցեր են առաջանում, որոնց պատասխանը չգիտեք։

Սովորում ենք թարգմանել նոտարական վավերացման ենթակա փաստաթղթեր։

Դասընթացը ստեղծվել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումն անցած թարգմանիչների համար, ովքեր ունեն որակավորումը, բայց չունեն փորձ, չեն աշխատել, վախենում են վերցնել պատվերներ կամ չգիտեն՝ ինչպես աշխատել նոտարների հետ և կարիք ունեն ուղեցույցի։

Լեզու՝ անգլերեն – հայերեն, հայերեն – անգլերեն

Ինչ կսովորես այս դասից

Ծրագրի ընթացքում՝
🗝 ես անձամբ իմ օրինակով ցույց եմ տալու անձնական փաստաթղթերի՝ անձնագիր, ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, ևն վկայականների, և ոչ միայն, թարգմանության ընթացքը սկզբից մինչև վերջ, քայլ առ քայլ
🗝 Պատասխանելու եմ ձեր բոլոր հարցերին
🗝 Ավարտին կարող եք ներբեռնել բոլոր ձևանմուշները

Ներառված դասեր

Խոսնակ(ներ)՝

Aghavni Keheyan